-
31.01.2020|
15:17
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ մի շարք անդամ երկրների կողմից իրենց պարտականությունների իրականացման մոնիթորինգի վերաբերյալ: Փաստաթուղթը պարունակում է դրույթներ, որոնք Ռուսաստանից պահանջում են կատարել Մինսկի համաձայնագրերը, Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Բանաձևի տեքստը հրապարակված է ԵԽԽՎ կայքում:
-
31.01.2020|
15:15
ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է՝ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
-
31.01.2020|
15:14
Գերմանիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատների միության պատգամավոր Կարին Շտրենցին, հայտնում է Deutsche Welle-ն: 2019-ին Բունդեստագը տուգանել էր Շտրենցին 20 հազար եվրոյով:
-
31.01.2020|
15:12
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Վերջին շրջանում հանրությունը տեղեկացվեց ռուսական «ՍՈՒ-30» 4 կործանիչների ձեռքբերման մասին։ Երկրի ղեկավարությունը նույնիսկ շտապեց ֆոտոսեսիա անցկացնել նոր ստացված «գույքի» հետ։
-
31.01.2020|
15:10
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական պատկերասրահներից մեկից իսպանացի հանրահայտ գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալիի 10 բրոնզե քանդակ են գողացել, հայտնում է Dagens Nyheter-ը:
-
31.01.2020|
15:09
Հաշվի առնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020-ի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։
-
31.01.2020|
15:07
Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
31.01.2020|
15:06
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թվին։
-
31.01.2020|
15:03
Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարեւան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։ Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում և ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։
-
31.01.2020|
15:02
ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խթանմանը՝ Twitter-ում հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ը լի է վճռականությամբ՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ: